«Երևան» երիտասարդական նվագախմբի ելույթը՝ Հայաստանի սահմաններից դուրս

«Երևան» երիտասարդական նվագախումբը պատրաստվում է Հայաստանը ներկայացնել միջազգային հեղինակություն վայելող «Young Euro Classic» փառատոնին։ Օգոստոսի 2-ին նվագախումբը հանդես կգա Բեռլինի հանրահայտ «Կոնցերտհաուս» համերգասրահում։ Մենակատար՝ Սերգեյ
Նակարյակով (շեփոր), դիրիժոր` Սերգեյ Սմբատյան: