ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողներն, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 17-ին չվերթի ժամանումից հետո ձերբակալել են 37-ամյա քաղաքացու, որը 2024 թվականի հուլիսի 8-ից հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից. խափանման միջոցը՝ կալանք։Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն
ն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: