Մարտունեցի երիտասարդի տնամերձ հողամասում իրավապահները հայտնաբերել են կանեփի 115 բույս

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մարտունիի Երևանյան փողոցի 29-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում:Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 115 բույս։Կատարվում է նախաքննություն:

` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ