Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին .banks.am

Երրորդ տարին անընդմեջ իրականացվող Կապանի միջազգային երաժշտական փառատոնը Հայաստան էր բերել միջազգային ճանաչում ունեցող 30-ից ավելի երաժիշտի, որոնց մասնակցությամբ Կապանի երգեհոնային դահլիճում կայացել են բազմաժանր համերգներ: Ինչպես ամեն տարի, այս տարի եւս փառատոնի շրջանակում Կապանի երաժշտական դպրոցներին նվիրվել են երաժշտական գործիքներ: Բացի այդ, փառատոնի շրջանակում ավելի քան 50 երիտասարդ երաժիշտ հնարավորություն է ունեցել մասնակցել անվանի երաժիշտների կողմից անցկացվող վարպետության դասերի եւ նրանց հետ համերգներ ունենալու։ Ամերիաբանկը, կարեւորելով մարզերի շարունակական զարգացումն ու առաջխաղացումը, առաջնորդվելով կյանքի որակը բարելավելու առաքելությամբ ու հավատարիմ մնալով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներին, եւս միացել էր hուլիսի 4-ից 15-ը Սյունիքում՝ Կապան քաղաքում տեղի ունեցած երաժշտական այս տոնին: Փառատոնի շրջանակում Հայաստան էին այցելել ինչպես հայ, այնպես էլ այլազգի հայտնի երաժիշտներ: Միջոցառման ամենասպասված հյուրերից էր աշխարհում մեծ ճանաչում ունեցող եւ ամենապահանջված ջութակահարներից մեկը` Վադիմ Ռեպինը։ Նա փառատոնի շրջանակում հանդես է եկել համերգով՝ Հայաստանի Սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին ապահովելով երաժշտական բացառիկ երեկո։Ռեպինն աշխատել է աշխարհահռչակ այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Աշքենազին, Դյութուան, Գերգիեւը, Նագանոն, Լեւինը, Տեմիրկանովը, եւ բեմ է կիսել Մարթա Արգերիխի, Միշա Մայսկիի, Չեչիլիա Բարտոլիի, Գոթյե Կապյուսոնի, Ռիկարդո Մուտիի եւ այլ երաժիշտների հետ։ Վադիմ Ռեպինը, որը նվագում է Ստրադիվարիուսի 1722թ․ կերտած «Rode» ջութակով, արժանացել է Ֆիանսիայի բարձրագույն պարգեւին՝

Արվեստի եւ գրականության ասպետի շքանշանին։ Նա նաեւ 2014թ․ իր կողմից հիմնադրված Տրասնսսիբիրյան արտ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։ Մանրամասները՝ տեսանյութում։Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
