TOON EXPO 2025․ Մոսկվայի հաջողությունից՝ Երեւանում սպասվող զարգացումներ .banks.am

TOON EXPO-ն այս տարվա հունիսի 27-29-ն առաջին անգամ անցկացվեց Հայաստանի սահմաններից դուրս՝ Մոսկվայում։ Ցուցահանդեսը նախատեսված էր ռուսաստանաբնակ հայերի եւ ներդրողների համար՝ ներկայացնելու Հայաստանի անշարժ գույքի շուկան, ստուգելու նոր շուկայի արձագանքը եւ գնահատելու ներդրումային հնարավորությունները։ Իսկ արդեն սեպտեմբերի 5-7-ը TOON EXPO-ն կրկին կներկայանա Երեւանում՝ մեկ հարթակում համախմբելով առաջատար կառուցապատողներին, ներդրումային առաջարկներն ու շուկայի միտումները։-ի հետ զրույցում անդրադարձել է Մոսկվայի ցուցահանդեսի արդյունքներին եւ Երեւանի առաջիկա միջոցառման ակնկալիքներին։։ Բանկը համագործակցում էր մի շարք խոշոր կառուցապատողների հետ, եւ այցելուները կարող էին միաժամանակ ծանոթանալ բնակարաններին եւ ստանալ վարկավորման խորհրդատվություն հենց ցուցահանդեսի տարածքում։ Բանկի առաջարկը հարմարեցված էր սփյուռքին՝ պարտադիր չէր լինել ՀՀ քաղաքացի։ Սա զգալիորեն հեշտացրել էր որոշման գործընթացը։ Ameriabank-ի ներկայությունն էական ազդեցություն ունեցավ ինչպես գործարքների հարթ կազմակերպման, այնպես էլ շուկայի ուսումնասիրության տեսանկյունից։ Բանկը նույնպես բավարարված էր համագործակցությունից։- Մոսկվայում անցկացված TOON EXPO-ն շարունակակա՞ն է լինելու։- Այո, արդեն պատրաստվում ենք հաջորդ տարվան, սակայն հնարավոր է՝ փոխենք սեզոնը՝ հաշվի առնելով մի շարք գործոններ։ Նախատեսում ենք միջոցառումը դարձնել ավելի մասշտաբային, թեեւ այս տարին եւս, որպես առաջին փորձ, բավականին համարձակ եւ ընդգրկուն էր։ Մոսկվայի TOON EXPO-ն ձեւաչափով նման է երեւանյան միջոցառմանը՝ մի տարբերությամբ, որ Երեւանում ներկայացվում է անշարժ գույք նաեւ 10-12 այլ երկրից։ Մոսկվայում, թեեւ Դուբայից եւս կար չորս գործընկեր, բայց շեշտը դրված էր Հայաստանի անշարժ գույքի վրա։ Սփյուռքում TOON EXPO-ի գաղափարը հենց հայրենական շուկան ներկայացնելն է։ Հավանաբար, հետագայում արտասահմանյան TOON EXPO-ներին կներկայացվի միայն հայկական գույք, իսկ Երեւանի միջոցառումը կմնա միջազգային ձեւաչափով՝ ցանկացած երկրի ներկայացման հնարավորությամբ։ Մոսկվայում անշարժ գույքի միջազգային ցուցահանդես կազմակերպելը համարձակ քայլ էր մասնավոր ընկերության կողմից, հատկապես՝ եկամտային հարկի վերադարձի մեխանիզմի դադարեցման եւ շուկայում առաջացած մարտահրավերների պայմաններում։ TOON EXPO-ն այս պայմաններում դարձավ արդյունավետ հարթակ՝ ոլորտում նոր շարժ ստեղծելու համար։Նախաձեռնությունը ամբողջությամբ իրականացնում է միայն Big Projects ընկերությունը՝ որպես կազմակերպիչ եւ ներդրող։ Սա լուրջ կազմակերպչական եւ ֆինանսական բեռ է, որը նաեւ կարեւոր ազդակ կարող է դառնալ պետության համար՝ ոլորտը ինստիտուցիոնալ մակարդակում խթանելու նպատակով։ Ելնելով փորձի արդյունքներից՝ կարելի է վստահ ասել, որ պետական աջակցությունն ու մասնավոր նախաձեռնությունը միասին կարող են շոշափելի ազդեցություն ունենալ։- Ինչպե՞ս է ընթանում սեպտեմբերի 5-ից 7-ը կայանալիք TOON EXPO YEREVAN 2025-ի կազմակերպումը։ Ի՞նչ առանձնահատկություններ են նախատեսվում այս տարվա ցուցահանդեսի համար։- Այս տարի TOON EXPO-ն կտրուկ կտարբերվի նախորդ տարիներից։ Նախկինում կառուցապատողները հիմնականում ձգտում էին հնարավորինս շատ վաճառք անել՝ օգտվելով եկամտային հարկի հետվերադարձի օրենքից։ Չնայած այս օրենքը դեռ գործում է որոշ նախագծերում, բայց կառուցապատողների մոտեցումն արդեն փոխվել է, ներկայանում են հագեցած, ընդգրկուն լուծումներով։ Նրանք այժմ կարեւորում են կյանքի եւ կեցության պայմանների ներկայացումը, թե ինչպես է զարգանալու համայնքը, ինչ ենթակառուցվածքներ եւ ծառայություններ են լինելու տարածքում: Բացի ավանդական բնակելի նախագծերից, այս տարի կներկայացվեն նաեւ կրթական ծրագրեր, բիզնես հաբեր եւ այլ ներդրումային գույքեր։Մեր այցելուները եւս փոխվում են, նրանք այլեւս պարզապ

TOON EXPO 2025․ Մոսկվայի հաջողությունից՝ Երեւանում սպասվող զ...

ես բնակության համար անշարժ գույք փնտրող չեն, այլ՝ ակտիվ քաղաքացիներ, որոնք ուզում են հասկանալ, թե որ ուղղությամբ է շարժվում քաղաքը, որ ուղղությամբ է զարգանում երկիրը, ի՞նչ ներդրումներ կարելի է անել Երեւանում կամ դրանից դուրս։ - Քանի՞ կազմակերպություն է հաստատել մասնակցությունը երեւանյան ցուցահանդեսին, եւ ի՞նչ միջազգային ներկայություն է ակնկալվում։- Այս պահին գրեթե ազատ տաղավարներ չունենք: Ունենալու ենք շուրջ 100 մասնակից, մեծ մասը կառուցապատողներ։ Գլխավոր նորություններից մեկն այն է, որ հիմնական սրահում կունենանք կառուցապատողներ, անշարժ գույքի գործակալություններ։ Կառուցապատողների համար ցուցահանդեսը նաեւ լավ առաջարկներով մատակարարներ ունենալու եւ պայմանագրեր կնքելու հարթակ է։ Երկրորդ՝ մատակարարների կամ B2B սրահում կներկայանան շինարարության համար անհրաժեշտ արտադրանք ու ծառայություններ առաջարկող հայկական եւ օտարերկրյա ընկերություններ, որոնք հետաքրքրված են հայկական շուկայով։ - Ի՞նչ դեր ունեն հովանավորներն ու գործընկեր կազմակերպությունները միջոցառման իրականացման եւ զարգացման գործում։– Ցուցահանդեսի գլխավոր հովանավորը շարունակում է լինել ML Mining-ը՝ մեր երկրի ամենավստահելի եւ խոշոր կառուցապատողներից մեկը։ Մեր հիմնական գործընկերներից է նաեւ RED Invest Group անշարժ գույքի գործակալությունը, իսկ ցուցահանդեսի հովանավորն է Majestic Residence-ը։ Շնորհակալ ենք բոլոր գործընկերներին՝ աջակցության եւ համագործակցության համար։ Մենք շարունակաբար աշխատում ենք նաեւ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ, եւ TOON EXPO-ն ձգտում է ունենալ ակտիվ համագործակցություն բոլոր ինստիտուցիոնալ կառույցների հետ, օրինակ՝ Քաղաքաշինության կոմիտե, Կադաստրի կոմիտե, Էկոնոմիկայի նախարարություն, բանկեր եւ այլն։Երեւանում սպասվող ցուցահանդեսին, ինչպես ամեն տարի, այս տարի եւս ներկայացված են լինելու մի շարք այլ բանկերի հիփոթեքային եւ ֆինանսական մոտիվացիոն առաջարկներ։- Ի՞նչ ակնկալիքներ ունեք առաջիկա TOON EXPO YEREVAN 2025-ից։ – Մենք սպասում ենք, որ կունենանք 20 հազար եւ ավելի այցելու, ինչը մեր թիմի համար մշտական նպատակ է։ Ուժեղ մարքեթինգային արշավի շնորհիվ շուտով շատերն արդեն կիմանան, որ Երեւանում սեպտեմբերի 5-ից 7-ը սպասվում է TOON EXPO YEREVAN 2025-ը, եւ ակնկալում ենք մեծ ակտիվություն։ Հաջորդ կարեւոր սպասելիքն է, որ այցելուները լինեն վալիդ եւ իսկապես հետաքրքրված մեր գործընկերների առաջարկներով։ Եվ վերջապես՝ ակնկալում ենք, որ ցուցահանդեսի ընթացքում կլինի ոչ միայն մեկ-երկու բնակարանի վաճառք, այլ նաեւ կձեւավորվեն երկարաժամկետ համագործակցության պայմանագրեր։ Մեզ համար հաջողություն կլինի, եթե մասնակիցները ձեռք բերեն կայուն ու ամուր կապեր։ Սա կլինի եւս մեկ կարեւոր շարժիչ ուժ մեր երկրի տնտեսության համար։ Այս տարի, հաշվի առնելով ներդրումային առաջարկների բազմազանությունը, կարծում ենք, որ ընդհանուր ներդրումների ծավալը կարող է լինել նախորդ տարիներից էլ մեծ։  Անշարժ գույքի շուկան TOON EXPO-ից առաջ կարծես «սառում» է՝ սպասելով առաջարկներին։ Այնպես որ, նրանք, ովքեր տարբեր մտքեր ունեն անշարժ գույքի հետ կապված, սեպտեմբերի 5-7-ը Մերիդիան էքսպո կենտրոնում կարող են գտնել հստակ պատասխաններ եւ կայացնել ճիշտ որոշումներ։ Անի Խչոյան

TOON EXPO 2025․ Մոսկվայի հաջողությունից՝ Երեւանում սպասվող զ...



ԼՐԱՀՈՍ