Wizz Air-ը փակում է Աբու Դաբիի ուղղությունը .banks.am

Wizz Air ավիաընկերությունը հայտնել է, որ ս.թ. սեպտեմբերից կդադարեցնի թռիչք

ները Աբու Դաբի՝ եվրոպական շուկայի վրա կենտրոնանալու նպատակով:Ընկերությունը նշել է, որ վերջին երկու տարվա ընթացքում Մերձավոր Արևելքի անկայուն իրավիճակը ազդել է շահութաբերության վրա։Wizz-ի գլխավոր տնօրեն Յոժեֆ Վարադին ասել է, որ կենտրոնացումը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի շուկաների վրա, որտեղ ընկերությունը մրցակցում է Ryanair-ի հետ, կավելացնի շահույթը։«Վերջին մի քանի տարվա ընթացքում մենք քիչ ենք ներդրել այդ շուկայում», - խոստովանել է նա Reuters-ի հետ զրույցում։Վարադին նաեւ նշել է, որ Աբու Դաբիում գործունեություն ծավալելու մասին որոշում կայացնելիս սպասվում էր, որ Wizz-ը կկարողանա այնտեղից թռիչքներ իրականացնել դեպի Հնդկաստան և Պակիստան: Ընկերությունը, սակայն, համապատասխան արտոնագրեր այդպես էլ

չի ստացել, ինչը սահմանափակել է աճի ներուժը։



ԼՐԱՀՈՍ