Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնի
կ նվագախմբի մարզային համերգները՝ Նվագախմբի կատարմամբ կհնչեն հայ կոմպոզիտորների սիրված ու ճանաչված ստեղծագործությունները՝ Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունը, հատվածներ «Գայանե» բալետից, Ալեքսանդր Սպենդիարյանի «Երևանյան Էտյուդներ»-ը (1-ին մաս` «Էնզելի»), Գրիգոր Եղիազարյ
անի «Սևան» բալետից «Ձկնորսների պարը», Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը, Ալեքսանդր Հարությունյանի «Վալսը» և այլ ստեղծագործություններ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները կլինեն շարունակական. սեպտեմբերից նվագախումբը ելույթներով հանդես կգա Գյումրիում, Ստեփանավանում, Գորիսում, Սիսիանում, Մեղրիում, Կապանում և այլ քաղաքներում ու գյուղերում: