Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում մեկնարկել է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը .banks.am

Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում մեկնարկել է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   Կառավարությունից հայտնել են, որ €14,8 մլն արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության եւ Վերակառուցման եւ զ

արգացման եվրոպական բանկի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի եւ Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների կառուցապատման աշխատանքները։Միաժամանակ, երկու մարզերի բոլոր բնակավայրերում ԵՄ չափանիշներին համապատասխան աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման նպատակով մշակվել են երկու մարզերի բոլոր բնակավայրերի աղբահանության սխեմաները եւ կազմվել աղբի հավաքման օպտիմալ երթուղիները։ Սխեմաների հիման վրա ձեռք են բերվել անհրաժեշտ մեքենասարքավորումները։  



ԼՐԱՀՈՍ