Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է հունիս ամսվա բորսայական տվյալները .banks.am

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2025 թվականի հունիս ամսվա շուկայական տվյալները, ըստ որի, ամիսը ցույց է տվել դինամիկ առեւտրային միջավայր՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը եւ շուկայական ակտիվությունը։ հարթակում տեղաբաշխվել է շուրջ 43 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս:  իրականացվել է 94 գործարք՝ շուրջ 26 մլրդ ՀՀ դրամ ծավալով, որը 141%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը՝ վկայելով իրացվելիության եւ ներդրողների հետաքրքրության աճի մասին։ գրանցվել է առեւտրի ծավալի 109% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով ավելի քան 7․5 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 875 գործարք՝ հունիսի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 150 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։ առեւտրի ծավալը կազմել է մոտ 194 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 460 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առեւտրի ծավալը աճել է 8%-ով, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ 39%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 213 գործարք։ ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 5․7 մլրդ ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 34%-ով: Հունիսին կնքվել է 51 ռեպո գործարք։ ԱՄՆ դոլարի փոխանակումներն ընդհանուր առմամբ կազմել են շուրջ 1.1 մլրդ ՀՀ դրամ՝

3 գործարքով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձեւավորվել է 384 - 385.25 դրամ միջակայքում, իսկ գործարքների միջին կշռված գինը կազմել է 384․42 դրամ։։  



ԼՐԱՀՈՍ