Visa-ն Հայաստանում իրավաբանական անձ է հիմնել՝ շուկայի զարգացման նոր էջ բացելով .banks.am

Թվային վճարումների ոլորտի համաշխարհային առաջատար Visa ընկերությունը իրավաբանական անձ է հիմնել Երևանում, ինչը նոր առանցքային հանգրվան է Հայաստանում իր երկարամյա ներկայության ընթացքում: Այդպիսով Visa-ն էլ ավելի մոտ է դառնում գործընկերներին և հաճախորդներին՝ ամրապնդելով ընկերության հանձնառությունը հայկական շուկայի աճին:«Հպարտ ենք Հայաստանում իրավաբանական անձի հիմնադրմամբ նշանակալի հանգրվան արձանագրել», - ասել է Կովկասի և Մոլդովայի Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն: «Visa-ն Հայաստանում հպարտորեն գործում է ավելի քան երկու տասնամյակ՝ ամուր և հարատև գործընկերություններ զարգացնելով պետական և մասնավոր հատվածների հետ: Այս ընթացքում մենք եղել ենք նորարարական վճարային տեխնոլոգիաների ներդրման առաջամարտիկը՝ էապես ընդլայնելով հազարավոր հայ սպառողների և ձեռնարկությունների հասանելիությունը թվային վճարումներին: Այս նոր հանգրվանն ընդգծում է մեր անսասան հանձնառությունը՝ վստահելի դաշնակից հանդիսանալ տեղական շահառուների համար և արագացնել Հայաստանի ընթացքը դեպի թվայնորեն հզորացված տնտեսություն»: Հայաստանում Visa-ի նորաստեղծ իրավաբանական անձի բիզնեսի զարգացման տնօրեն է նշանակվել Անի Ալեբյանը: Նա կշարունակի հանդես գալ որպես առաջնային գործընկեր բոլոր

հայկական հաճախորդների համար՝ կենտրոնանալով գործընկերությունների ամրապնդման և շուկայում նորարարական վճարային լուծումների առաջխաղացման վրա: Visa-ի՝ հայկական շուկայում ունեցած հանձնառությունը շարունակելու նպատակով տեղական թիմը ընդլայնվում է եւ ուժեղացնում է իր դերը՝ գործընկերներին ավելի մոտ լինելու համար։ «Հայաստանը դինամիկ և արագ զարգացող շուկա է, որը պատրաստ է ընդունել նորարարություններն ու առաջադեմ տեխնոլոգիաները», - ասել է Հայաստանում Visa-ի բիզնեսի զարգացման տնօրեն Անի Ալեբյանը: «Քանի որ սպառողների և բիզնեսի պահանջարկը անխափան թվային վճարումների նկատմամբ աճում է, Visa-ի գործունեությունը Հայաստանում շարունակում է թափ հավաքել: Վերջին տարիներին մենք ներդրել ենք նորարարական տեխնոլոգիաներ, որոնք փոխակերպում են վճարային լանդշաֆտը և արժեք են ստեղծում ինչպես սպառողների, այնպես էլ ձեռնարկությունների համար»:
