Նոր տարվա տոնավաճառ՝ 2024-2025

Սիրելի՛ տնտեսվարողներ, հրավիրում ենք ձեզ մասնակցելու Նոր տարվա և սուրբծննդյան տոնավաճառին։ Այն տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 8-ից մինչև 2025թ. հունվարի 6-ը ներառյալ։ Անցկացման վայր՝ Ս․ Շահումյանի անվան պուրակ՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հատված: Ամսաթվեր՝ դեկտեմբերի 08. 2024թ. - հունվարի 6. 2025թ.,  ժամեր՝ 12:00 - 22:

00-ն (որոշ օրեր՝ մինչև 24։00-ն): Ի՞նչ ենք փնտրում տոնավաճառում ներկայացնելու համար․ ամանորյա խաղալիքներ և նվերներ. ձեռագործ իրեր, զարդեր, յուրահատուկ նվերների փաթեթներ, ուտեստներ. տաք խորտիկներ, ապուրներ ու փառատոնային ուտեստներ, խմիչքներ. տաք գինի, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային կոկտեյլներ, խմիչքներ, սուրճ, թեյ ու քաղցրավենիք: Տաղավարների քանակը խիստ սահմանափակ է։ Մասնակիցներն ընտրվելու և բաշխվելու են ըստ ցանկալի տեսականու առկայության տոկոսային հարաբերության։

Մասնակիցներից կարող են պահանջվել ներկայացվող տեսականու ճշգրիտ նկարներ, ցանկ։ Նախապատվությունը տրվելու է տեղական բարձր որակի արտադրանքին։ Տոնավաճառին մասնակցելու հայտը բաց է։ Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. նոյեմբերի 20-ը․։ Հայտերին առնչվող մանրամասների համար կապ հաստատել  +374 91 26 45 95, +374 77 26 45 95 հեռախոսահամարներով: Էլ. հասցե՝ hello@eventtoura.org:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն