Կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրինագիծը կներկայացվի կառավարության հաստատմանը .banks.am

Հունվարի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի նախագիծը: Կառավարությունից հայտնում են, որ «նախագծի հիմնական նպատակն է՝ նորարարությունները չզսպելով` զսպել ոլորտում առկա հնարավոր ռիսկերը»:

Տեղեկացվել է, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային, մասնավորապես, Եվրոպական միության փորձը: Նախագծի կարգավորման շրջանակը ներառելու է կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը, ծառայությունները և առևտուրը:

Խորհրդակցության մասնակիցները կարևորել են կրիպտոակտիվների վաճառքի պարագայում անհրաժեշտ տեղեկատվության բացահայտումը, իսկ ծառայությունների մատուցման համար պարտադիր է համարվելու «մուտքի թույլտվությունը»: Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ