🎥 Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար

Աշտարակի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ 17-ամյա մի պատանի տանն ապօրինի պահում է ինքնաձիգ։Հունվարի 14-ին, հրազեն և ռազմամթերք ապօրինի պահելու հիմնավոր կասկածանքով, իր բնակության վայրում նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին։Տղան հայտ
նել է, որ ինքնաձիգն ու փամփուշտները գտել է նախորդ տարեվերջին՝ Բյուրական համայնքի մոտակա սարում, դրանք նախ տեղափոխել ու պահել է իրենց բակում, իսկ օրեր առաջ դրանք տեղափոխել ու թաքցրել է Սասունիկ գյուղում գտնվող գոմերից մեկում։Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ
հիշյալ գոմում հայտնաբերվել է առանց գործարանային համարի ինքնաձիգ։ ՝ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: