ԶՊՄԿ-ն կհամագործակցի Սյունիքի մարզպետարանի եւ Դասավանդիր Հայաստան կրթական ծրագրի հետ .banks.am

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) նոր գործընկերություն է սկսում Սյունիքի մարզպետարանի եւ «Դասավանդի՛ր, Հայաստան / Teach for Armenia» կրթական ծրագրի հետ` Սյունիքի մարզում կրթության մատչելիության եւ վերջնարդյունքների բարելավման նպատակով: Սյունիքի մարզպետարանում կնքվել է համագործակցության եռակողմ պայմանագիր, որի շրջանակում ԶՊՄԿ-ն զգալի ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու Սյունիքի մարզում Դասավանդիր Հայաստանի ծրագրերի գործունեության իրականացմանը եւ ճանաչվում է որպես Դասավանդիր Հայաստանի պաշտոնական տարածաշրջանային հովանավոր Սյունիքի մարզում՝ 2025–2026 ուսումնական տարվա համար։"«Մեր հովանավորության արդյունքում ծրագրի շրջանակում հնարավորություն կտրվի ուսուցիչ-առաջնորդներ տեղակայել Սյունիքի մարզի առավել կարիքավոր համայնքներում՝ դրական ազդեցություն ունենալով շուրջ 2000 աշակերտի կյանքի վրա»,- ասվում է ԶՊՄԿ հաղորդագրությունում:ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն ընդգծել է, որ ընկերությունն իր սոցիալական ծրագրերի բյուջեի զգալի մասն ուղղում է կրթական նախագծերին:«Մենք խորապես երախտապարտ ենք Սյունիքի մարզպետի աշխատակազմին` աջակցության եւ ԶՊՄԿ -ին` կրթությանը ե

ւ սոցիալական զարգացմանն ուղղված անսահման նվիրվածության համար։ Նրանց աջակցությունն ընդգծում է մեր ընդհանուր հավատը, որ կրթությունը փոփոխություն բերող հզոր ուժ է»,- նշել է Դասավանդիր Հայաստանի ներկայացուցիչը։
