🎥 Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ, ատրճանակներ և զինամթերք. մեկ անձ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Կաշեգործների փողոցում բնակվող տղամարդն ապօրինի կրում է հրազեն:Տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ: Հունիսի 18-ին` ժամը 23.30-ին, Այվազովսկու փողոցում գտնվող հյուրանոցային համալիրի իր աշխատասենյակում 42-ամյա տղամարդը ձերբակալվեց և ներկայացվեց վարչություն:Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակն

երում տղամարդու աշխատասենյակում կատարվեց զննություն: Հայտնաբերվեց «Կալաշնիկովի» ինքնաձիգ, երկու մարտական ատրճանակ` «Վալտեր» ու «Մակարով», ամբողջովին լիցքավորված ինքնաձիգի փամփշտատուփ, ևս 30 փամփուշտ և երկու դանակ:42-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ