Մրցույթ՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 61-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի ձևավորման նպատակով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 61-րդ միջազգային բիենալեում ազգային տաղավարի ձևավորման նպատակով։ Բիենալեն անցկացվելու է 2026 թ. մայիսի 9-ից նոյեմբերի 22-ը՝ «In Minor Keys» (Փոքր տոնայնություններում) խորագրի ներքո։ Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները: Մրցույթն անցկացվում է հայեցակարգի ներկայացման (պրեզենտացիա) և հարցազրույցի միջոցով: Մրցույթին մասն
ակցելու համար անհրաժեշտ է ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել հայտ, որը ներառում է հետևյալ փաստաթղթերը. Փաստաթղթերը ներկայացվում են հայերեն և անգլերեն՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։ Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2025 թ. սեպտեմբերի 15-ը ներառյալ: Մասնակիցների ընտրությունը կազմակերպվում է փակ քվեարկությամբ: Բիենալեների մասնակցության փորձը ցանկալի է և կդիտարկվի որպես առավելություն։