ՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով

Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700 աշակերտ): Օլիմպիադան կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից:

ՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ո...

Հայաստանից օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 14, Քվանտ վարժարանի 8, Ֆոտոն վարժարանի 7 և ՀԱՊՀ ավագ դպրոցի 4 աշակերտներ: Ֆիզմաթ դպրոցի 14 աշակերտներից տասնմեկն արժանացել է 2 ոսկե, 6 արծաթե և 3 բրոնզե մեդալների. Սարգիս Առաքելյան - մաթեմատիկա, ոսկե մեդալ Միքայել Գալստյան - մաթեմատիկա, ոսկե մեդալ Արսեն Մակարյան - մաթեմատիկա, արծաթե մեդալ Ալեն Ղազարյան - մաթեմատիկա, արծաթե մեդալ Արման Ասատրյան - մաթեմատիկա, արծաթե մեդալ Գոռ Հասրաթյան - ֆիզիկա, արծաթե մեդալ Մարտին Խաչատրյան - ինֆորմատիկա, արծաթե մեդալ Մհեր Քալաշյան - ինֆորմատիկա, արծաթե մեդալ Միքայել Եղիազարյան - մաթեմատիկա, բրոնզե մեդալ Սմբատ Պողոսյան - ֆիզիկա, բրոնզե մեդալ Ծովակ Եգորյան - ինֆորմատիկա, բրոնզե մեդալ Քվանտ վարժարանի 8 աշակերտներից չորսն արժանացել է 1 արծաթե և 3 բրոնզե մեդալների. Գագիկ Գևորգյան - ինֆորմատիկա, արծաթե մեդալ Գրիգոր Թոխյան - մաթեմատիկա, բրոնզի մեդալ Սամվել Հարությունյան - ֆիզիկա, բրոնզի մեդալ Ալեքս Գրիգորյան - ինֆորմատիկա, բրոնզի մեդալ Ֆոտոն վարժարանի 7 աշակերտներից մեկն արժանացել է բրոնզե մեդալի՝ Սևադա Հարությունյան - մաթեմատիկա:

ՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ո...

ՀԱՊՀ ավագ դպրոցի 4 աշակերտներից մեկն արժանացել է բրոնզե մեդալի՝ Էմիլ Հարությունյան - ֆիզիկա: ՀԱՊՀ ավագ դպրոցի ֆիզիկայի թիմի ղեկավար Հովսեփ Կարապետյանը մարզիչների միջև անցկացված մրցույթում արժանացել է ոսկե մեդալի: Նշենք, որ հաղթողներին օդանավակայանում դիմավորել են նաև ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները՝ խրախուսելու նրանց հաջող մասնակցությունն օլիմպիադայում:



ԼՐԱՀՈՍ