🎥 Երևանյան միջազգային բալետային փառատոն 2025
Հունիսի 6-13-ը Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ կայացավ երևանյան միջազգային բալետային փառատոնը, որի ընթացքում հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու բալետային հանրահայտ ներկայացումները` առաջատար արտիստների մասնակցությամբ։ Բալետային երեկոների մեկնարկը տվեց Մոսկվայի լեգենդար Բոլշոյ թատրոնը` «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումներով։ Սանկտ Պետերբուրգի հանրաճանաչ Մարիինյան թատրոնն էլ հանդես եկավ «Շոպենիանա» և «Շահերեզադա» բալետային ներկայացումներով։ Երեկոյի ընթացքում ներկայացվեցին Արամ Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետային ստեղծագործությունները։ Բալետային օրերը եզրափակեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգայի
ն ակադեմիական թատրոնը` հանդես գալով «Բոլերո X» և «Սրբազան գարուն» ներկայացումներով։ Շուրջ 100.000 հանդիսատես հինգ օր շարունակ բաց երկնքի տակ վայելեց բարձր արվեստով հագեցած երևանյան երեկոները: