Բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվեց Պրոբացիայի ծառայություն
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացած օպերատիվ տվյալներն իրացվեցին Արարատի մարզային վարչության ծառայողների հետ:Հունիսի 13-ին ժամը 12.45-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց Արարատի մարզի Վարդաշեն գյուղի բնակիչ 36-ամյա տ
ղամարդը:Անցած տարվա հոկտեմբերից Արտաշատի բաժնի կողմից նա հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով։Տղամարդը ներկայացվել է Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմին։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: