Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 10 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Կատարված բազմաթիվ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ  Հ․Ս-ն, Ս․Հ-ն, Ն․Մ-ն, Ա․Ջ-ն, Շ.Կ-ն, Ե.Ս-ն, Գ.Ղ-ն, Հ.Զ-ն, Մ.Ա-ն, Ս.Մ-ն 2020 թվականի նոյեմբերի 10-ին տեղեկանալով, որ ՀՀ կառավարության շենքի մոտ բազմություն է հավաքվել և կատարվում են զանգվածային անկարգություններ, գնացել են նշված վայր ու միացել զանգվածային անկարգությունների մասնակիցներին: Մասնավորապես՝ վերջիններս զանգվածային անկարգության մյուս մասնակիցների հետ հաղթահարելով ոստիկանական պատնեշը, մոտեցել են Կառավարության շենքի գլխավոր և հարակից մուտքի դռներին ու պատուհաններին, լրացնելով այլ անձանց գործողությունները, ոտքերով և ձեռքերով մի քանի անգամ հարվածել են շենքի մուտքի դռներին և պատուհաններին, ինչի հետևանքով այն վնասվել, ապա բացվել է: Դրանից հետո, վերջիններս անտեսելով հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմը, զանգվածային անկարգություններն անմիջապես Կառավարության շենքի ներսում շարունակելու դիտավորությամբ առանց խոչընդոտների ապօրինի մ

ուտք են գործել  շենք ու մասնակցել զանգվածային անկարգություններին, ինչի արդյունքում ջարդվել են Կառավարության անդամների և աշխատակազմի մի շարք աշխատասենյակների դռները, դահլիճներում առկա գույքը, առանձնապես խոշոր չափերով վնասվել կամ ոչնչացվել է գործադիր իշխանության բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ պետական և մասնավոր գույքը, որպիսի գործողությունների հետևանքով խաթարվել է ՀՀ կառավարության գործունեությունը, վտանգվել է հասարակական անվտանգությունը: Նկարագրված արարքները կատարելու համար Հ․Ս-ի, Ս․Հ-ի, Ն․Մ-ի, Ա․Ջ-ի, Շ.Կ-ի, Ե.Ս-ի, Գ.Ղ-ի, Հ.Զ-ի, Մ.Ա-ի, Ս.Մ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը): Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Այլ անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են ակտիվ ապացուցողական և այլ վարութային գործողություններ՝ զանգվածային անկարգությունների այլ մասնակիցներին և կազմակերպիչներին հայտնաբերելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ, որոնց վերաբերյալ Քննչական կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ:



ԼՐԱՀՈՍ