«Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթը դրական եզրակացություն է ստացել .banks.am

Երեւանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթը ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացություն:Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ կայարանի կառուցման մասով մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները՝ ամբ

ողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից,  ազդեցության ենթակա տարածքում օտարման եւ տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը:Ներդրումային փաթեթն արդեն ներկայացված է ՀՀ կառավարություն՝ ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող Հանրային ներդրումային կոմիտեում որոշումներ ընդունելու համար։ Առաջիկայում Երեւանի քաղաքապետարանը պաշտոնական շրջանառության մեջ կդնի հանրային գերակա շահի մասին որոշման նախագիծը:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ