🎥 Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք
Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Երկաթուղայինների փողոցում բնակվող մի տղամարդու ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ ստացան։Ըստ տվյալների՝ հիշյալ տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ, բացի այդ՝ ապօրինի կերպով պահում է զենք-զինամթերք։Տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու փոխանցվեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։Մինչ տարածքային քննչական մարմնի ծառայողները, քրեական վարույթի շրջանակներում, կիրականացնեին անհետաձգելի ապացուցողական գործողություններ՝ Էրեբունու համայնքային ոստիկանները հսկողության տակ առան Երկաթուղայինների փողոցի բնակչի տունը։Ոստիկանության և Քննչական կոմիտեի համագործակցված աշխատանքի արդյունքում 48-ամյա տղամարդու բնակարանում հայտնաբերեցին էլեկտրական կշեռք, պլաստիկ տարաների մեջ լցված մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ՝ ընդհանու
ր 1 կիլոգրամ 100 գրամից ավելի քաշով, մեկ փաթեթ մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգված, թափանցիկ հեղուկով լցված ապակյա հինգ սրվակ, ինչպես նաև ինքնաշեն չորս ատրճանակ, գրչանման կրակող երկու սարք, պայթուցիչով նռնակ և փամփուշտներ։48-ամյա տղամարդը ձերբակալվել է։Նշանակվել են փորձաքննություններ։Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: