Մեկնարկում է 2025 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2025 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի հայտերի ընդունման մասին: Մրցույթի նպատակներն են զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներ ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 13-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր: Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև՝ 500.000-ական դրամ: Մրցութային հանձնաժողովն առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք` Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝ Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝ Հայտերն անհրաժեշտ է ուղարկ

ել մինչև 2025 թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ youth@escs.am էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը: Սփյուռքից ներկայացվող հայտերը կարող են ընդունվել նաև անգլերեն կամ ռուսերեն՝ համաձայն ներկայացված ձևաչափի: Նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։ Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել 010 599 642 և 010 599 643 հեռախոսահամարներով:



ԼՐԱՀՈՍ