Lոռի բերդում շարունակվում են վերականգնման աշխատանքները, Քոբայրավանքում՝ հնագիտական պեղումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մի շարք հուշարձաններում ընթացող նորոգման և վերականգնման ընթացքին հետևելու նպատակով նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Պահպանության ծառայության ներկայացուցիչներն այցելել են Լոռու մարզ: 2025 թվականի աշխատանքների շրջանակում Լոռի բերդում շարունակվում են պարիսպների (արտաքին և ներքին շարեր), եկեղեցու և բաղնիքների նորոգումն ու վերականգնումը: Նախարարության մասնագետները տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների և վերականգնող շինարարների հետ քննարկել են ընթացիկ խնդիրները: Յաղդան գյուղում ուսումնասիրվել է միջնադարյան կամուրջը, որի վիճակը գնահատվել է վթարային: Առաջիկայում նախարարության պատվերով կմշակվեն կամրջի նորոգման, վերականգնման, տարածքի բարեկարգման և լուսավորության գիտանախագծային փաստաթղթերը: Վերջին կանգառը Քոբայրավանքում

Lոռի բերդում շարունակվում են վերականգնման աշխատանքները, Քոբա...

էր, որի հյուսիսային հուշարձանախմբում շարունակվում են «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» արշավախմբի հնագիտական պեղումները (արշավախմբի ղեկավար՝ Մհեր Խեչոյան): Արդեն պեղվել են մուտքը և պարիսպների մի հատվածը, հայտնաբերվել են եկեղեցու ծածկասալեր, արձանագիր տապանաքար, խեցեղեն բեկորներ, պարիսպների տակ արված թաղումներ և այլն:

Lոռի բերդում շարունակվում են վերականգնման աշխատանքները, Քոբա...



ԼՐԱՀՈՍ