Պարտքեր մահից հետո․ ներկայացվել են Յորան-Էրիկսոնի ունեցվածքի փաստաթղթերը .armsport.am

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սվեն‑Յորան Էրիկսոնի թողած պարտքը նրա մահվանից հետո կազմել է 118 միլիոն շվեդական կրոն (մոտ 10.5 միլիոն դոլար), հաղորդում է Goteborgs‑Posten-ը։ Էրիկսոնը մահացել է 2024 թվականի օգոստոսի 26-ին՝ 76 տարեկան հասակում։ Ավելի վաղ շվեդի մոտ ախտորոշվել էր վերջին փուլում գտնվող ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։

Ըստ աղբյուրի՝ երեքշաբթի օրը մարզչի ունեցվածքի փաստաթղթերը ներկայացվել են Շվեդիայի հարկային ծառայություն։ Էրիկսոնի ընդհանուր ակտիվները մահվան պահին կազմել են 66 միլիոն շվեդական կրոն (մոտ 5.9 միլիոն դոլար)։ Նշվում է, որ պարտքերի ամենամեծ մասը կազմում է Մեծ Բրիտանիայի հարկային պարտքը, որը գնահատվում է 99 միլիոն շվեդական կրոն (8.8 միլիոն դոլար)։

Էրիկսոնը գլխավորել է «Բենֆիկան» 1982–1984 և 1989–1992 թվականներին՝ երեք անգամ հաղթելով Պորտուգալիայի առաջնությունը, մեկ անգամ՝ Պորտուգալիայի գավաթը և Սուպերգավաթը։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ