🎥 Մանսուրյանական բացառիկ ստեղծագործությունը՝ ժողովրդի լեզվով

Հունիսի 7-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք՝ Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ համերգին ընդառաջ վերջին փորձերն են, որին ներկա է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:  Հայկական ժողովրդական բանահյուսության հենքով ստեղծված  մաեստրոյի մանկապատանեկան խմբերգային ստեղծագործությունն առաջին անգամ կհնչի մայրաքաղաքի երաժշտական դպրոցների շուրջ 300 սաների կատարմամբ:



ԼՐԱՀՈՍ