Անձի հետախուզման բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Մայիսի 24-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ 40-ամյա տղամարդը ապօրինի պահում և իրացնում է թմրամիջոցներ։Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 40-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են 243 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված, կանեփի բույսեր, սերմ, կշեռք, կան
եփ մանրացնող սարք, իսկ հարակից այգում՝ կանեփի 253 բույս։Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: