Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր

Ազգային ժողովը մայիսի 27-ի հերթական նիստերի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր: «Պետական վերահսկողական ծառայության մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը: Նրա խոսքով փոփոխություններն ավելի արդյունավետ կդարձնեն պետական բյուջեի նկատմամբ հսկողության գործընթացը: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը: Նա նշել է, որ օրենսդրական փաթեթի ընդունումը կարեւոր նշանակություն ունի ՏԻՄ մարմիններում վերահսկողություն իրականացնելու համար: Հիմնական կարգավորումները՝ այստեղ: Ազգային ժողովը քննարկվել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը լրամշակվել է: Օրենսդրական կարգավորումները՝ այստեղ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը ներկայացրել է նաեւ ««Կատարողական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ մոտ երկու տասնյակ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը: Առաջարկվում է փաթեթի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել 2026 թվականի հունվարի 1-ը, իսկ դատարանների հետ կապուղիների ներդրման եւ համակցման ժամկետները՝ 2026 թվականի մարտի 1-ը: ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Հիմնական կարգավորումները՝ այստեղ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը քննարկմանն է ներկայացրել ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Զեկուցողը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում առաջարկներ չեն եղել: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկա

յացրել է հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը: Հիմնական կարգավորումները՝ այստեղ: Խորհրդարանը քննարկել է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը, որը վերաբերում է մասնավոր ընկերությունների կողմից թողարկված արժեթղթերից ստացված եկամուտներին: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենքի նախագիծը լրամշակվել է: Բաբկեն Թունյանը կոչ է արել կողմ քվեարկել նախագծին՝ նշելով, որ այն բխում է բիզնեսի շահերից եւ ուղղված է կապիտալի շուկայի զարգացմանը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը: Օրենքի նախագծին կողմ է արտահայտվել նաեւ Կառավարությունը: Կարգավորումները՝ այստեղ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենքի նախագծում փոփոխություն չի կատարվել: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ