«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

Մայիսի 22-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում ստացված հաղորդումը գողության վերաբերյալ էր: Գողացել էին օտարերկրյա քաղաքացու դրամապանակը, որի մեջ կային 150 հազար ռուբլի, 100 դոլար, 50 հազար դրամ, անձնագիր և այլ փաստաթղթեր։Համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Գյումրի քաղաքի բնակիչ 43-ամյա մի կին։Բացատրական աշխատանքի արդյունքում նա մայիսի

23-ին ներկայացել է բաժին և հայտնել, որ ինքն է գողացել դրամապանակը։Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ