Համաքաղաքացիների վեճն ավարտվել էր իրար մարմնական վնասվածքներ պատճառելով. Նախաձեռնվել է քրեական վարույթ
Մայիսի 8-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից երկու ահազանգ էր ստացվել. մարմնական վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ 52 և 59 տարեկան երկու տղամարդ:Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել էին
, որ մայիսի 8-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Դարանի փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը դանակով հարվածներ էր հասցրել 52-ամյա համաքաղաքացուն, ինչից հետո 52-ամյա տղամարդը իր վարած «Սուբարու» մակնիշի մեքենայով վրաերթի էր ենթարկել նրան, նաև հարվածել քարով և բռունցքներով:Աբովյանի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ էր նախաձեռնվել:Մայիսի 22-ին 52-ամյա տղամարդը Աբովյան քաղաքի Արզնիի խճուղում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: