🎥 Սինթետիկ թմրամիջոց իրացնող օտարերկրացիներ են Երևանում ձերբակալվել․ Մարաշի ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները մայիսի 22-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրյա երկու քաղաքացի զբաղվում են թմրանյութի իրացմամբ և ներկա պահին գտնվում են Քաջազնունու և Զավարյան փողոցների խաչմերուկում։Ստացված տվյալներն արագ իրացվեցին: Ժամը 22.30-ին Քաջազնունու փողոցում նրանց ձերբակալելու պահին օտարերկրացիները փորձեցին դիմել փախուստի, սակայն ոստիկաններին հաջողվեց կանխել դա` նաև մոտակայքում գտնվող Ոստիկանության զորքերի մի զինծառայողի օգնությամբ:27 և 26 տարեկան երիտասարդնե

րը տեղափոխվեցին Մարաշի բաժին: Խուզարկությամբ 27-ամյա երիտասարդի ուսապարկում հայտնաբերվեց մոտ 140 գրամ սպիտակ փոշենման զանգված՝ նախնական տվյալներով՝ առանձնապես խոշոր չափերով «PVP», նաև զիպ փականով 40 դատարկ փաթեթ ու էլեկտրական կշեռք։Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։Նախաձեռնվել է քրեական վարույթ։Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ