Գվարդիոլան գտել է Հոլանդին կատարյալ փոխարինողի․ գարծարքի արժեքը կարող է կազմել 100 միլիոն եվրո .armsport.am

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան փոխարինող է գտել թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդին, եթե նորվեգացին ամռանը որոշի հեռանալ անգլիական ակումբից, հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Հոլանդի հնարավոր հեռանալու մասին լուրերը ստիպել են Գվարդիոլային ավելի ուշադիր հետևել «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակին: Նշվում է, որ «Նյուքասլը» տեղյակ Գվարիդոլայի ծրագրերի մասին և չի պատրաստվում հեշտությամբ բաց թողնել իր աստղային խաղացողին:

Նրա երկարաժամկետ պայմանագիրը և այլ թոփ ակումբների կողմից հետաքրքրությունը բարձրացնում են խաղացողի տրանսֆերային արժեքը մինչև 100 միլիոն եվրո, ինչը զգալի ծախս կլինի «Մանչեսթեր Սիթիի» համար, հատկապես Չեմպիոնների լիգայի եկամուտների հնարավոր բացակայության պայմաններում: Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ