Սամվել Կարապետյանը ՀՀ իշխանություններին ողջամտության կոչ է արել. ԵԱՏՄ-ից դուրս մնալը կհանգեցնի ճգնաժամի .Բիզնես 24

Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտնել է իր խորին մտահոգությունը Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ քննարկումների կապակցությամբ։ Կարապետյանի խոսքով, գլոբալ տնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների ներկայիս պայմաններում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ունի հիմնարար նշանակություն երկրի տնտեսության կայունության ապահովման համար։ Նա ընդգծել է, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության զգալի մասը, գրեթե կեսը, իրականացվում է ԵԱՏՄ անդամ երկրների հետ։ Նա նաև նշել է, որ, չնայած Եվրամիության որոշակի «գրավչությանը», ԵԱՏՄ-ին անդամակցությունը ոչ միայն աջակցում է տնտեսական աճին, այլ նաև ապահովում է անվտանգության կարևոր մակարդակ, ինչը ներկայիս անորոշ միջազգային իրավիճակում անգնահատելի է։

Անդրադառնալով ԵԱՏՄ-ի հետ կապերի խզման հնարավոր հետևանքներին, Կարապետյանը նշել է, որ մաքսատուրքերի ներդրումը կարող է խոչընդոտել ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան, ապրանքների արտահանման գործընթացը՝ նվազեցնելով դրանց մրցունակությունը։ Սա իր հերթին կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի ներդրումային միջավայրի վրա, հատկապես հաշվի առնելով, որ Ռուսաստանը հիմնական ներդրողներից է։ Կարապետյանը անդրադարձել է նաև աշխատաշուկայի նշանակությանը՝ շեշտելով, որ ԵԱՏՄ երկրներում աշխատող Հայաստանի քաղաքացիները օգտվում են արտոնյալ պայմաններից։ Միությունից դուրս գալը կարող է զգալիորեն դժվարացնել Ռուսաստանի աշխատաշուկայում հայ աշխատողների պայմանները՝ բացասաբար անդրադառնալով դեպի Հայաստան տրանսֆերտների ծավալների վրա։ Նա ընդգծել է նաև Հայաստանի էներգետիկ անվտանգության կարևորությունը՝ հիշեցնելով, որ էներգետիկ ռեսուրսները համաշխարհային տնտեսության առանցքային բաղադրիչներից են։

Հայաստանի համար, որը 1990-ականներին անցել է էներգետիկ ճգնաժամի միջով, ԵԱՏՄ-ին անդամակցությունն ապահովում է բարենպաստ պայմաններ էներգառեսուրսների, մասնավորապես՝ Ռուսաստանից գազի և նավթամթերքների մատակարարման համար։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ