Երևանի պարեկները «Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու հերթական դեպքն են բացահայտվել
Երևանի պարեկները մայիսի 21-ին, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Դավթաշենի 2-րդ թաղամասում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայքային ոստիկանության Դավթաշենի բաժին են տեղափոխել 30 և 32-ամյա երկու քաղաքացու:30-ամյա կնոջ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8,73 գրամ «կրիստալ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։Ձերբակալվածները և կազմված
փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: