Հունվար-ապրիլ ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետտուրքեր .banks.am
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ապահովել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 120 մլրդ դրամով կամ 14.5%-ով։ Այս մասին տեղեկացրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Մասնավորապես, հարկային մարմնի մասով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանա
գրվել է 12.7% աճ, իսկ մաքսային մարմնի մասով՝ 25.3%: Կոմիտեի ղեկավարը կարևորել է ծախսաարդյունավետության ցուցանիշը՝ նշելով, որ այն առաջին եռամսյակում կազմել է 0.75%, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմել է 0.9%, ինչը վկայում է հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման մասին։