2024թ․-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել է 6․1%-ով .Բիզնես 24

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024թ․-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 33,273.7 մլն հատ սիգարետ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 6.1%-ով։ Հիշեցնենք, որ 2023-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 22.5%-ով և կազմել 35,044.3 մլն հատ։
2022-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ 2021-ին արտադրությունը նվազել է 12.8%-ով և կազմել 24,557.3 մլն հատ։ 2020-ին արձանագրվել է անկում 16.8%-ով, արտադրվել է 28,171.4 մլն հատ սիգարետ։ 2019-ին արձանագրվել է աճ 7.2%, արտադրվել է 33,874 մլն հատ սիգարետ։
2018-ին ևս սիգարետների արտադրությունն աճել է 11%-ով և կազմել 28,476.6 մլն հատ, իսկ 2017-ին գրանցված աճը կազմել է 19.9%, և արտադրվել է 28,476.6 մլն հատ սիգարետ։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։