Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի զենք պահելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ապօրինի զենք պահելու և կրելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին մայիսի 19-ին: Կոմիտասի պողոտայի բակերից մեկում նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին 18-ամյա երիտասարդի։Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց ատրճանակ, փամփուշտատուփ և 5 փամփուշտ։Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կա

սկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ