«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի գարնանային շրջափուլ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնն իրականացնում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը: 2025 թվականին իրականացվելու է 42 հանդիպում 42 մշակութային գործիչների հետ, որոնց ընտրությունը կատարել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը: Հանդիպումներն անցկացվելու են մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում՝ ներգրավելով ավելի քան 3600 աշակերտի: Ծրագրի գարնանային շրջափուլը մեկնարկել է ապրիլի 22-ին Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղից: Մեղրաձորի և հարևան համայնքների ավելի քան 100 աշակերտ հանդիպել է հեղինակ-կատարող, բանաստեղծ Էդուարդ Զորիկյանի հետ: Կոտայքի, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի մարզերում իրականացվել են ևս 12 ինտերակտիվ հանդիպումներ, որոնց ընթացքում երեխաները հնարավորություն ունեն ստանա

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի գարնանային շրջա...

լու տեսական գիտելիքներ, ինչպես նաև դիտելու տվյալ արվեստագետի ներկայացումը, համերգային կատարումը: Երեխաները մասնակցում են արվեստագետի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, արվեստի նմուշների ցուցադրմանը, որը հետագայում կարող է օգնել դպրոցականներին մասնագիտական կողմնորոշման հարցում: Հարցուպատասխանի ընթացքում արվեստագետները պատասխանում երեխաներին հետաքրքրող հարցերին` ամրապնդելով աշակերտների անմիջական շփումներն արվեստագետների հետ: Միջոցառումը համահունչ է ՀՀ կառավարության ծրագրի մշակութային կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններին և ընդգրկված է 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում:

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի գարնանային շրջա...



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ