Արաբկիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել ու ձերբակալել են խանութներից գողություն կատարած 54-ամյա տղամարդուն
Խանութից գողության վերաբերյալ առաջին ահազանգը Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին ստացվել էր մայիսի 2-ին: Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող խանութի դուռն ու գողացել տարբեր տեսակի ծխախոտներ՝ պատճառելով 900 հազար դրամի վնաս:Հաջորդ ահազանգը մայիսի 10-ին էր՝ գիշերվա ժամը 4.20-ին: Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով Կոմիտասի պողոտայում գտնվող խանութի դուռը՝ գողացել էին դրամարկղում եղած փողը և ծխախոտներ՝ պատճառելով 1 միլիոն 850 հազար դրամի վնաս։Երկու դեպքով էլ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:Ձեռնարկված
օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունները կատարել է մայրաքաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ 54-ամյա տղամարդը:Մայիսի 14-ին նա Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Արաբկիրի քննչական բաժին։Նախաքննությամբ հանգամանքները է: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: