Թրամփը հայտարարել է երկու ամսում $10 տրիլիոնի ներդրումներ ներգրավելու մասին .banks.am
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է առաջիկա երկու ամսվա ընթացքում արտասահմանյան երկրներից ներգրավել $10 տրիլիոնի ներդրումներ։«Ոչ մի երկիր երբեք նման մակարդակի չի հասել։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Կատարի էմիրին, որը մեծ կապիտալ է ներդրել։ Արդյունքը կ
լինի երկու, երեք, գուցե չորս միլիոն նոր աշխատատեղերի ստեղծումը Միացյալ Նահանգներում», - ասել է Թրամփը Դոհայում ԱՄՆ-ի եւ Կատարի գործարար առաջնորդների հետ հանդիպման ժամանակ։Նա հույս է հայտնել, որ ներդրումները կօգնեն մարել ԱՄՆ-ի
պետական պարտքը։