Պաշտոնական․ Խամեսը հեռացավ Ռայոյից, կոլումբացին նոր ակումբ ունի .armsport.am

«Ռայո Վալեկանոն» համաձայնության է եկել մեքսիկական «Լեոնի» հետ 33-ամյա կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի անվճար տրանսֆերի շուրջ, հաղորդում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը խզել է պայմանագիրը «Ռայոյի» հետ և թիմից հեռացել ազատ գործակալի կարգավիճակով։ Հիշեցնենք, որ խաղացողը «Ռայո Վալեկանո» է տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի սկզբում։
Այս մրցաշրջանում Խամեսը մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 7 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 205 րոպե։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։