ՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության վրա տրվող վարկերի ծավալը .banks.am

2025թ․-ի առաջին եռամսյակում «Նոր գործընկեր» պրոդուկտի շրջանակում փոքր բիզնեսին տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 160 մլն ՀՀ դրամը։ մշակվել է հատուկ փոքր ձեռնարկությունների համար, որոնց անհրաժեշտ է արագ եւ ճկուն ֆինանսավորում՝ կարճաժամկետ նպատակների իրագործման համար։ Այն ձեռնարկատերերին հնարավորություն է տալիս օպերատիվ կերպով լուծել բիզնեսի ընթացիկ խնդիրները՝ ներառյալ ապրանքային պաշարների ու հումքի համալրումը, վարձակալության վճարումները, լոգիստիկային առնչվող ծախսերը, ինչպես նաեւ այլ չնախատեսված ֆինանսական պահանջներ։Վարկային միջոցները հասանելի են 100 հազարից մինչեւ 5 մլն ՀՀ դրամի սահմաններում՝ մինչեւ 48 ամիս ժամկետով։ Հիմնական պահանջն է՝ դրական վարկային պատմություն եւ գործող վարկ ՀՀ այլ բանկում։ Որոշումն ընդունվում է մեկ օրվա ընթացքում՝ առանց գրավ ներկայացնելու անհրաժեշտության։«Փոքր բիզնեսը երկրի տնտեսական կայունության առանցքային ցուցիչն է։ Այն առաջինն է արձագանքում փոփոխություններին, եւ մեզ համար շատ կարեւոր է առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք իսկապես համա

պատասխանում են ձեռնարկատերերի կարիքներին։ Պահանջարկի 2,5 անգամ աճը դրա ապացույցն է, երբ բանկն առաջարկում է պարզ եւ արագ ֆինանսական գործիքներ՝ առանց ավելորդ պահանջների, բիզնեսը պատրաստակամորեն օգտվում է դրանցից։ Մենք շարունակելու ենք զարգացնել այնպիսի պրոդուկտներ, որոնք օգնում են փոքր բիզնեսին պահպանել կայունություն ցանկացած պայմաններում», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:



ԼՐԱՀՈՍ