Պաշտոնական․ Հենրի Ավագյանը նոր ակումբ ունի .armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը հեռացել է «Փյունիկից» ու այժմ նոր ակումբ ունի։ 28-ամյա Ավագյանը համալրել է «Արարատ-Արմենիայի» շարքերը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ դեռևս հայտնի չեն կողմերի միջև կնքված պայմանագրի պայմանները։ Ավագյանը «Միկայի» սան է, իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Միկայի», «Բանանցի», «Ալաշկերտի», «Վանի», «Նորավանքի», «ԲԿՄԱ»-ի ու «Փյունիկի» կազմերում:

Վերջինիս կազմում դարձել է 2023/24 մրցաշրջանի Հայաստանի չեմպիոն, 2018/19 մրցաշրջանի գավաթակիր ու սուպերգավաթակիր՝ «Ալաշկերտի» կազմում, ինչպես նաև գավաթակիր «Նորավանքի» կազմում՝ 2021/22 մրցաշրջանում: Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ