Անցնելով բոլոր սահմանները․ երկրպագուները սարսափելի սպառնալիքներ են ուղարկել Կայ Հավերցի հղի կնոջը .armsport.am

«Արսենալի» ֆուտբոլիստ Կայ Հավերցի կինը՝ Սոֆիան, Instagram-ի իր էջում ցույց է տվել այն սարսափելի հաղորդագրությունները, որոնք սկսել են իրեն ուղարկել Անգլիայի գավաթի խաղարկությունում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում լոնդոնցիների կրած պարտությունից հետո (1:1, 3:5)։ Երկրպագուները չեն կարողացել ներել գերմանացուն այն բանից հետո, երբ Հավերցը վրիպեց վճռորոշ հետխաղյա 11 մետրանոցից, ինչպես նաև բաց թողեց 100 տոկոսանոց գոլ խփելու հնարավորությունը խաղի ընթացքում։

«Ես կգամ ձեր տուն և կմորթեմ ձեր երեխային։ Ես չեմ կատակում, արզապես սպասեք։ Հուսով եմ, որ դու կկորցնես երեխայիդ»,- գրել են երկպագուները։ «Ինձ համար ցնցող է, որ որևէ մեկը կարծում է, որ նորմալ է նման բան գրել:

Հուսով եմ՝ դուք զղջում եք»,- գրել է նա Instagram Stories-ում։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։