Wizz Air-ը բացում է առաջին բազան Երեւանում եւ հայտարարում 8 նոր ուղղությամբ թռիչքների մասին .banks.am

Wizz Air ավիաընկերությունը 2025 թվականի հոկտեմբերին կբացի իր առաջին բազան երկրում Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ «Բազայի բացումը այս ձմռանը ուղեւորներին կապահովի նոր ուղիղ չվերթներ վեց երկրի ութ ուղղություններով՝ էլ ավելի ամրապնդելով ավիաընկերության առաջատար դիրքը հայկական ավիացիոն շուկայում։ Երթուղային ցանցի ընդլայնման շնորհիվ Wizz Air-ը կբարելավի Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ օդային կապի հասանելիությունը՝ առաջարկելով ավելի շատ չվերթներ գրավիչ գներով։ Տոմսերը արդեն հասանելի են վաճառքի պաշտոնական կայքում՝ wizzair.com հասցեով, ինչպես նաեւ ավիաընկերության բջջային հավելվածում՝ սկսած ընդամենը 29.99 եվրոյից»,- ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ:2025 թվականի հոկտեմբերից սկսած՝ ուղեւորները կարող են վայելել նոր ուղիղ չվերթների հարմարավետությունը՝ Երեւանի եւ Բարիի, Բուխարեստի, Համբուրգի, Նեապոլի, Նիցցայի, Մեմինգենի, Պաֆոսի եւ Պրահայի միջեւ։ Ավիաընկերությունը նաեւ մեծացնում է Դորտմունդի չվերթների հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4 չվերթի

։ 2025 թվականին Wizz Air-ի երթուղային ցանցը Հայաստանից կներառի 17 ուղղություն դեպի 10 երկիր՝ ապահովելով ավելի քան 1.2 միլիոն տեղ ուղեւորների համար։«Այս ընդլայնումը հնարավոր է դարձել Wizz Air-ի 34-րդ բազայի բացման շնորհիվ՝ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ կտեղակայվի երկու ժամանակակից Airbus A321neo ինքնաթիռ:   Երեւանում բազայի բացման շրջանակում ընկերությունը նախատեսում է իր թիմում ներգրավել մոտ 100 նոր աշխատակից՝ բորտուղեկցորդներ եւ օդաչուների անձնակազմի անդամներ։ Սպասվող ուղեւորահոսքի աճը կնպաստի նաեւ հարակից ոլորտներում մոտ 800 նոր աշխատատեղերի ստեղծմանը։



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն