Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները հանգեցնում են վառելիքի գների բարձրացման .Բիզնես 24

Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերջին փուլը էներգետիկ լուրջ խնդիրներ է ստեղծում Կենտրոնական Եվրոպայի համար և հանգեցնում վառելիքի գների բարձրացման: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պիտեր Սիյարտոն՝ մեկնաբանելով Ջո Բայդենի վարչակազմի որոշումը՝ պատժիչ միջոցներ կիրառել ռուսական նավթագազային ընկերությունների, ինչպես նաև սերբական NIS ընկերության դեմ:
«Պատժամիջոցների այս նոր փաթեթը լուրջ մարտահրավեր է Կենտրոնական Եվրոպայի համար, քանի որ պատժամիջոցների ցանկն այստեղ՝ Կենտրոնական Եվրոպայում, ներառում է մի ընկերություն, որն առանցքային դեր է խաղում Սերբիա նավթի մատակարարման գործում»,- ասել է հունգարացի պաշտոնյան: Նա նշել է, որ այդ պատժամիջոցները հանգեցնում են նավթի ու գազի մատակարարումների կրճատմանը և «կարող են հանգեցնել Կենտրոնական Եվրոպայում վառելիքի գների զգալի աճի»:
«Մենք կխորհրդակցենք մեր տարածաշրջանային գործընկերների հետ առաջիկա օրերին և շաբաթներին՝ նվազագույնի հասցնելու էներգետիկ պատժամիջոցների ազդեցությունը վառելիքի գների աճի վրա՝ պաշտպանելու հունգար ժողովրդին և Կենտրոնական Եվրոպայի տնտեսությունը», – ասել է Սիյարտոն: Մանրամասները սկզնաղբույր կայքում։