Zurich ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ .banks.am

Zurich Insurance Group-ը ներդրում է կատարել արհեստական բանականության (ԱԲ) կիրառմամբ աշխատող Ominimo ավտոապահովագրության ստարտափում:Ominimo-ի հիմնական պրոդուկտն օգտագործում է մեքենայական ուսուցում ռիսկերը աննախադեպ մանրամասությամբ գնահատելու համար: Փոփոխական տվյալների սահմանափակ հավաքակազմի վրա հենվելու փոխարեն՝ հարթակը վերլուծում է հարյուրավոր գործոններ՝ տրանսպորտային միջոցի չափից մինչեւ քաղաքային ենթակառուցվածքի վիճակը, իրակա
ն ժամանակում ռիսկի մոդելները ճշգրտելու համար:Այս մոտեցման շնորհիվ Ominimo-ն արագ գրավել է Հունգարիայի ավտոապահովագրության շուկայի 7%-ը՝ գործունեության առաջին տարում վաճառելով ավելի քան 300 000 պոլիս:DA Direkt-ը՝ Zurich-ի դուստր ձեռնարկությունը Գերմանիայում, դիստրիբուցիայի մասին համաձայնագիր է ստորագրել Ominimo-ի հետ՝ Եվրոպայում ավտոապահովագրության համատեղ պրոդուկտներ թողարկելու համար: Գործարկման մեկնարկը կսկսվի Լեհաստանից եւ կշարունակվի Շվեդիայի եւ Նիդեռլանդների շուկաներում:Կողմերը չեն բացահայտել գործարքի ֆինանսական մանրամասները, սակայն աղբյուրները նշում են, որ Zurich-ը ձեռք է բերել Ominimo-ի 5% բաժնետոմսերը 10 միլիոն եվրոյով՝ ստարտափը գնահատելով 200 միլիոն եվրո:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`