Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Զագրեբում մասնակցում է ռազմատեխնիկական ցուցահանդես-կոնֆերանսի

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մասնակցում է Ադրիատիկ ծովի պաշտպանության և տիեզերքի 8-րդ ռազմատեխնիկական ցուցահանդես-կոնֆերանսին։ Միջոցառմանը մասնակցության շրջանակում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Խորվաթիայի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության հարցերով պետքարտուղար Տոմիսլավ

Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Զագրեբում մասնակց...

Գալիչի և խորվաթական ռազմաարդյունաբերական համալիրի մի շարք ընկերությունների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Խորվաթիա համագործակցությանն առնչվող հարցեր։ Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։

Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Զագրեբում մասնակց...



ԼՐԱՀՈՍ