Կոտայքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Կոտայքի մարզի պարեկները ապրիլի 6-ին Քանաքեռավան գյուղում ստուգում իրականացնելու նպատակող կանգնեցրել են «Լադա» մակնիշի ավտոմեքենան և թմրանյութ պահելու, օգտագործելու կասկածանքով Երևանի բնակիչ 42-ամյա ուղևորին տեղափոխել են Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին:Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացված հետքերով կաթուցիչ:42-ամյա տղամարդը հայտնել է, որ կաթուցիչի մեջ եղել է մարիխուանա, որն ինքն արդեն օգտագործել է:Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:Ապրիլի 6-ին Բալահովիտ գյուղի Լևոն Ավետիսյան փողոցում Կոտայքի մարզի պարեները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և

համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխել Բալահովիտի բնակիչ 36-ամյա մի տղամարդու:Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգված:Կազմված փաստաթղթերը ուղարկվել են նախաքննական մարմին:



ԼՐԱՀՈՍ