Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեթամֆետամին և հաբեր
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տվյալներն իրացվեցին մարզի պարեկների հետ: Ապրիլի 7-ին` ժամը 15.10-ին, Արմավիր-Երևան ավտոճանապարհի Ակնալիճ գյուղի հատվածում, հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածով,
ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց Արմավիր քաղաքի բնակիչ 40-ամյա մի տղամարդ:Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամի նմանվող զանգվածով հանդերձ 12,8 գրամ կշռող ապակյա ծխամորճ և երեք դեղահաբ: Տղամարդը հայտնեց, որ ծխամորճում մեթամֆետամին է՝ անձնական օգտագործման համար, իրենն են նաև հանգստացնող հաբերը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: